Լքված ավտոմեքենայի միջից զենք-զինամթերք են հայտնաբերել. տեսանյութ

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ լքված մեքենայի տիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik

Դիլիջանում մեկ ամիս շարունակ կայանած ավտոմեքենայի միջից զենք–զինամթերք են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։

Բռնություն գործադրողը պետք է պատժվի. Թորոսյանն` «Արաբկիրում» բժշկին հարվածելու դեպքի մասին

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննել է սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։

Պարզվել է, որ մեքենայի համարանիշերը գողացված են, իսկ թափքի և շարժիչի նույնականացման համարները՝ ոչնչացված։ «ՎԱԶ 2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կրակոցներ հարսանիքի ժամանակ. Մեծամորում 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել. տեսանյութ

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեքենայի տիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հանգամանքները պարզվում են։