Կորուսյալ քաղաքի գանձերը. ինչ են հայտնաբերել Եթովպիայում

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են վաղ քրիստոնեական շրջանին պատկանող եկեղեցու ավերակներ և տարբեր արտեֆակտներ. ամֆորներ, արձանիկներ և այլ իրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Եթովպիայի հնագետները հնագույն Աքսում թագավորության կորսված մայրաքաղաք Բեթա Սամաթիի տեղում գանձեր են հայտնաբերել։ Դրանցից որոշները լավ պահպանվել են, գրում է Live Science պարբերականը։

Ինչպես են 4000 տարի առաջ Հայաստանում ամրապնդել իշխանությունը. պեղումների արդյունքները

Հնագետները Եգիպտոսում ավելի քան 3 հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման են գտել

Հաղորդագրության համաձայն` թագավորությունը հիմնադրվել է քիչ հայտնի հյուսիսային Աֆրիկայի քաղաքակրթության կողմից։ Հայտնի է, որ 4-րդ դարում Աքսումն առաջիններից էր, որ սկսեց քրիստոնեություն դավանել։ Թագավորությունը Հռոմեական կայսրության առևտրային գործընկերն էր։ Գիտնականները կարծում են, որ այն իր հզորությամբ Հռոմին չէր զիջում։

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցու ավերակներ և տարատեսակ արտեֆակտներ. ամֆորա, արձանիկներ և այլ իրեր։

Սենսացիոն գտածո. Հռոմում հնագետները պեղել են Անահիտ աստվածուհու «ազգականին». լուսանկար

Բուն եկեղեցու տարիքը որոշվել է տեղում գտած մետաղադրամներով։ Ինչպես պարզվել է` եկեղեցին գոյություն է ունեցել դեռևս 4-րդ դարում։ Հայտնաբերվել է նաև խաչի պատկերով կախազարդ` վրան գրված կարգախոսով, որը թարգմանաբար նշանակում է «պատվարժան»։

Գիտնականների կարծիքով` բազիլիկի տերը բավական հայտնի մարդ էր, որը հասանելիություն ուներ առևտրային աշխարհին։

Բացի այդ, եկեղեցում ոսկե մատանի է հայտնաբերվել, որը զարդարված է սարդիոններով, իսկ վրան ցլի գլուխ է պատկերված։