ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներ է իրականացնում։ Ծառուկյանի այս հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չհերքեց Պեկ փոխնախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է
«Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հնչեցրած հայտարարությանը, ասեմ՝ եթե կան անձինք, որոնք ունեն մի շարք ընկերություններ, հատկապես՝ եթե դրանք խոշոր հարկ վճարող ընկերություններ են, ապա դրանցում ստուգումներն առավել հաճախ են իրականացվում»,- ասաց նա։
Թե կոնկրետ որ խոշոր ձեռնարկություններում են այս պահին ՊԵկ մարմինները ստուգումներ կատարում, Հովհաննիսյանը չնշեց՝ ասելով.
«Չեմ կարող անուններ հրապարակել»։
Փողի կռիվ. ՊԵԿ նախագահի ու Ֆինանսների նախարարի վեճը հունից հանեց վարչապետին
Այդուհանդերձ, ՊԵԿ փոխնախագահը շեշտեց, որ ստուգումներ իրականացվում են ոչ միայն Ծառուկյանին պատկանող բիզնեսներում։
Նա նաև հայտնեց, որ ՊԵԿ քննչական մարմինն այս պահի դրությամբ տարբեր տնտեսվարողների նկատմամբ հարուցված 330 քրեական գործ է քննում։
Օրենքը փոխվեց, բայց այն առաջ էլ կարելի էր շրջանցել. ի՞նչ կտա ստուգումների մասին նոր օրենքը