ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Տիկնիկագործ Անի Ամիրջանյանը դարձել է ՀՀ կառավարության սկսած «Մեր ժամանակների հերոսը» շարքի հերթական հերոսուհին։
«Այդ մեկ մարդը դու ես». Գյումրիում մեծարել են վարչապետի մրցանակաբաշխության հերոսներին
Անին գործվածքներից ու թելերից փափուկ խաղալիքներ է սարքում ու ներկում է դրանք։
«Մտքերը երբ որ գալիս են, դրանք սահմաններ չունեն։ Դրա իրագործումն էլ պետք է սահմաններ չունենա։ Հենց սկսեցիր մտածել սահմանների մասին, նախ միտքդ կմեռնի գլխիդ մեջ, հետո էլ` այն, ինչ պիտի անես, ուղղակի չի ծնվի»,–ասում է Անին։
Նա նշում է, որ խաղալիքներ կարելի է սարքել միայն էկոլոգիապես մաքուր նյութերից, քանի որ դրանցով երեխաներն են խաղում։
Անիի պատմությունը գրավել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը։ Նա աղջկա մասին նյութը հրապարկել է facebook–ի իր էջում ու մեկնաբանել այն.
«Եվ կրկին. դու այնքան էլ գոհ չե՞ս քեզ շրջապատող աշխարհից, ստեղծիր քո սեփական աշխարհը»։