ՆԱՏՕ–ի փլուզում. կկարողանա՞ արդյոք դաշինքը պահպանել միասնությունը

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Քուվեյթ կատարած այցի ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ–ն պետք է ճկուն լինի և պատրաստ, որպեսզի արձագանքի բոլոր տեսակի սպառնալիքներին։
Sputnik

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը պետք է ճկուն և պատրաստ լինի արձագանքելու սպառնալիքներին անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով։ 

ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին

«Նախորդ տարիներին ՆԱՏՕ–ն անվտանգության առումով երբեք ավելի բարդ իրավիճակում չի եղել, քան այսօր։ Մեր անվտանգության ապահովման համար, մենք պետք է լինենք ճկուն և պատրաստ արձագանքելու բոլոր կողմերից`  ցամաքից, ծովից, օդից, տիեզերքից, կիբերտիրույթից, ինչպես նաև պետական և ոչ պետական սուբյեկտներից բխող սպառնալիքներին»,- ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Հայտարարությունն արվել էր գործընկերների միջև սրվող տարաձայնությունների ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնն էլ նոյեմբերինն խոսեց դաշինքի «ուղեղի մահվան» մասին։ Պատճառը ՆԱՏՕ–ում ռազմավարական լուծումների վերաբերյալ համակարգման բացակայությունն է։

Ո՞ւմ նյարդերն ավելի շուտ տեղի կտան. փորձագետը`ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերությունների մասին

Մակրոնի հայտարարությունը զայրացրել է դաշնակիցներին. Թրամփը, օրինակ, Մակրոնի խոսքերը վիրավորական է անվանել, իսկ Էրդողանը Ֆրանսիայի առաջնորդին խորհուրդ է տվել սեփական ուղեղի մահվան մասին մտածել։ Թեև, ՆԱՏՕ–ում Թուրքիայի պահվածքից ևս դժգոհ են։