Գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi հեռուստաալիքի բաժնետոմսերը

Տարիներ առաջ Վլադիմիր Գուսինի ստեղծած հեռուստաալիքն այժմ պատկանում է ամերիկահայ գործարարին։
Sputnik

Երևան, 17 դեկտեմբերի - Sputnik. Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը դարձել է RTVi հեռուստաալիքի սեփականատերը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Այսպես դու անգամ սատանային իր բնից կհանես». «РБК»–ի հայ հաղորդավարն ապշեցրել է շատերին

Նշվում է, որ գործարարը բաժնետոմսերը գնել է «Զվեզդայի» նախկին գլխավոր տնօրեն Ռուսլան Սոկոլովից։ Վերջինս RTVi-ի բաժնետոմսերի սեփականատեր է եղել 2012 թվականից:

Իսրայելյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի արևմտյան ափին բիզնեսի ընդլայնման հեռանկարներ է տեսնում հեռուստադիտողների ներգրավման հաշվին, որոնք ցանկանում են պահպանել իրենց կապերը ռուսական մշակութային եւ լրատվական օրակարգի հետ:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ում այժմ բնակվում է շուրջ 7 մլն ռուսալեզու, որոնք հետաքրքրված են մայրենի լեզվով օրիգինալ բարձրորակ կոնտենտով:

RTVi հեռուստաալիքը ստեղծվել է 1997 թվականին, որի հիմնադիրը Վլադիմիր Գուսինսկին է։ 2012 թվականին հեռուստաալիքի սեփականատեր է դարձել Ռուսլան Սոկոլովը:

Միքայել Իսրայելյանը գլխավորում է Muse Lifestyle խումբը, որն զբաղվում է ռեստորանների ու գիշերային ակումբների կառավարմամբ։  Նրա նախագծերի թվում են Romanov ռեստորանը և Լոս Անջելեսի Playhouse գիշերային ակումբը։

«Ներեցեք, բալիկս է». հաղորդավարուհու որդին հայտնվել է ուղիղ եթերում