ԵՄ-ն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներում առաջընթաց է արձանագրել

Բրյուսելում դեկտեմբերի 16-ին կայացել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Համաձայնագրի կատարման ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունն իր գոհունակությունն է հայտնել մինչ այժմ Հայաստանի` բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես, դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը:

«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ նախագահի թեկնածու Բայդենը` Ցեղասպանության բանաձևի մասին

Միևնույն ժամանակ Եվրամիության և Հայաստանի միջև առկա է հաջողված համագործակցություն ԵՄ-ՀՀ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծել է Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին և հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության և գործընկերության վրա: Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման և իրականացման, ինչպես նաև ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական և ֆինանսական հետագա աջակցություն:

Հայաստանը պատրա՞ստ է մտնել Եվրամիություն. Փաշինյանի պատասխանը

Գործընկերության կոմիտեն քննարկել է նաև ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառներում։ Քննարկվել են նաև տնտեսական զարգացման, անվտանգության, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հայաստանն իր ապագան Ռուսաստանի՞ հետ է կապում, թե՞ ԵՄ–ի. պատասխանում է Մնացականյանը

Նշենք, որ հանդիպումը համանախագահել են Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: