Ողբերգական ավտովթար Արմավիրում. մեկ մարդ տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց

Ոստիկաններն ու քննչական կոմիտեի ծառայողները պարզում են մահացած, ինչպես նաև հոսպիտալացված տղամարդու ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարը դժբախտ ելք է ունեցել։ Sputnik Արմենիայի տվյալներով` Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում իրար են բախվել ռուսական և հայկական համարանիշերով «ՎԱԶ 2107» մակնիշի երկու մեքենա։

Ողբերգական ավտովթար Արմավիրում. մեկ մարդ տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսական համարանիշերով ավտոմեքենայի վարորդը, որը 60-65 տարեկան տղամարդ էր, տեղում մահացել է, իսկ մյուս մեքենայի վարորդը տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։

Դիվանագետի մեքենայից գողություն կատարողին ոստիկանությունը հայտնաբերել է. տեսանյութ

Դատելով մետաղաջարդոնի վերածված մեքենաներից` ողջ մնացած վարորդի վնասվածքները ևս լուրջ կլինեն։ Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք պարզում են մահացած, ինչպես նաև հոսպիտալացված տղամարդու ինքնությունը։