Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար

Ձեռնարկությունները կարող են Եվրասիական տնտեսական միության այդ հարթակներում գտնել և՛ գնորդներ, և՛ արտադրության գործընկերներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում գործող ձեռնարկությունները կարող են ազատ օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 16–ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված հեռուստակամուրջի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` արդյունաբերության և ագրոարդյունաբերության հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը։

Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար

ԵԱՏՄ–ում տուրքերի բաշխման հարցը երկար է քննարկվել, բայց լուծվել է. ՀՀ փոխվարչապետ

Եթե խոսքն արդյունաբերական կոոպերացիայի հարթակի մասին է, ապա ցանկացած գործարան կարող է այստեղ գտնել հուսալի գործընկերներ, որոնք կարող են նրանց փոխանցել անհրաժեշտ տեխնոլոգիան կամ առաջարկել բաղադրիչներ։ Այդ հարթակի օգնությամբ կարելի է տվյալներ ստանալ միության անդամ երկրների` պետգնումներին մասնակցելու հնարավորության մասին։ Համակարգում արդեն գրանցվել են 6 հազար ձեռնարկություն, և այդ գործընթացն ինտենսիվորեն շարունակվում է։

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

Ինչ վերաբերում է առևտրային հարթակին, ապա այնտեղ գործարքների ծավալը հասել է ամսական 1,5 միլիարդ դոլարի։ Խոսքը հիմնականում համատեղ արտադրությունների համար ապրանքների մասին է (օրինակ, բաղադրիչներ ավտոմեքենաների համար), բայց կա նաև գյուղատնտեսական արտադրանք` ցորեն, միս, կաթնամթերք։

«Նախագծերի և գործարքների նման բազմազանության մեջ դժվար է հիշել կոնկրետ օրինակներ, բայց վստահ եմ, որ հայ գործընկերները նույնպես ակտիվ մասնակցություն են ունենում դրանցում»,–ասաց Սուբոտինը։

Նշենք, որ այդ հարթակների հնարավորություններն արդեն ներկայացվել են մի քանի անգամ, այդ թվում` Երևանում և Բիշքեկում կայացած «Եվրասիական շաբաթ» համաժողովներում։