ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում։
Forbes Russia-ի հրապարակման համաձայն` այս վարկանիշային աղյուսակի 29-րդ հորիզոնականը զբաղեցրել է 53-ամյա հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ «Տաշիր» խմբի ակտիվներում ընդգրկված են առևտրային անշարժ գույքի 55 օբյեկտներ, այդ թվում ՝ առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ: 2018 թվականին խմբի հասույթը կազմել է 172 մլրդ ռուբլի։ Կարապետյանի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար։
Վարկանիշի 32-րդ տեղում է 51-ամյա գործարար, «Տրանսազիա» մանրամեծածախ առևտրային ընկերության հիմնադիր Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան): 2018 թվականի սկզբին Գալիցկին իր «Մագնիտի» բաժնետոմսերի շուրջ 29 տոկոսը 2,45 մլրդ դոլարով վաճառել է ՎՏԲ բանկին ու հեռացել ընկերությունում զբաղեցրած պաշտոններից: Իսկ 2018 թվականի հունիսին Գալիցկինը Կրասնոդարում հիմնադրել է «ՍՆ Կապիտալ» ներդրումային հիմնադրամը։ Գալիցկու կապիտալի ծավալը 3,5 մլրդ դոլար է։
Վարկանիշային աղյուսակում 44-րդ տեղը զբաղեցրել է 45-ամյա Անդրեյ Անդրեևը (Օղաջանյանցը)՝ 2,3 մլրդ դոլար կապիտալով: Նրա կարողության աղբյուրը ՏՏ տեխնոլոգիաներն են։ Անդրեևը Badoo ինտերնետային ծանոթությունների պորտալի հիմնադիրն է։
Բացի նշվածներից, մեծ կարողությամբ անձանց վարկանիշային աղյուսակում տեղ են զբաղեցրել նաև Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները` համապատասխանաբար 134-րդ ու 135-րդ տեղերը:
Նշենք, որ Forbes-ի տվյալներով ՝ եղբայրներից յուրաքանչյուրը 800-ական միլիոն դոլար ունի։
50-ամյա Նիկոլայ Սարկիսովը «ՌԵՍՈ Գարանտիայի» փոխնախագահն է, իսկ 59-ամյա Սերգեյ Սարկիսովը ՝ «ՌԵՍՈ» խմբի տնօրենների խորհրդի նախագահը:
Դավիթ Յանը արհեստական բանականությամբ «Իվա» կստեղծի
Ռուսաստանաբնակ ևս մեկ գործարար՝ 48-ամյա Ալբերտ Ավդոլյանը, 700 մլն դոլար կապիտալով զբաղեցրել է 146-րդ տեղը։ Ավդոլյանը «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, որը զբաղվում է Mobile WiMAX տեխնոլոգիայով:
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը
50-ամյա հայազգի գործարար, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանի կապիտալը գնահատվել է 500 մլն դոլար:
Նա եզրափակում է Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկը` զբաղեցնելով 200–րդ հորիզոնականը։