Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Էմանուել Մակրոնն արդեն դրական պատասխան է տվել, նա ասել է, որ մայիսի 9-ին կլինի Մոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա 75-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին «Էխո Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը։

ՀՀ նախագահը կմեկնի Մոսկվա, եթե նրան հրավիրեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին

«Նախագահ Մակրոնն ասել է, որ մայիսի 9-ին ներկա կգտնվի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա միջոցառմանը», – հայտնել է նա։

Նշենք, որ Հաղթանակի օրվա միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։