Դիվանագիտական հաստատություններից մեկի ավտոմեքենայից գողություն կատարած անձին հայտնաբերել են։ Ինչպես հաղորդում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Տավուշի մարզում շմոլ գազից երիտասարդ ամուսիններ են մահացել
Shamshyan.com-ի տեղեկություններով` ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։
Երևանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել է համապատասխան բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։