ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծ է որսացել

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանը իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նորավանքի մոտ բեզոարյան այծն ընկել է թակարդն ու կտրված ոտքով փախել. լուսանկարներ

Ոստիկանները պարզել են, որ Վեդիի բնակիչ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։

Վայոց Ձորում բեզոարյան այծի ապօրինի որսագողին սպառնում է խոշոր տուգանք

Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում, ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հերթական պատահարը կենդանաբանական այգում. սատկել է բեզոարյան այծերից մեկը

Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծի է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։