Տաք օդին կգումարվեն արևի պայծառ շողերը. եղանակի տեսություն

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի տարածքում դեկտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հարավարևմտյան՝ 3-8 (մ/վ): Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +8-ից +10, երեկոյան`+4-ից +6, իսկ գիշերային ժամերին` 0-ից +2 աստիճան։

«Միսս Տիեզերք 2019»–ի Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանը պատասխանում է քննադատություններին

Գիշերը ամենացուրտ եղանակը կգրանցվի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում։

Հիշեցնենք` երեկ ԱԻՆ հայպետհիդրոմեդ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ջերմ եղանակին կգումարվեն նաև արևի պայծառ շողերն ու  լրիվ «դառնում ենք Բաղդադ»։