«Երևանի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել է». Հակոբ Կարապետյան

Թափառող կենդանիները չպետք է ոչնչացվեն, միևնույն ժամանակ նրանք չպետք է վտանգավոր լինեն մարդկանց համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Այսօր «Թափառող կենդանիների վնասազերծում» ՀՈԱԿ-ի հաշվին 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հայկ Մարությանի պատահական հանդիպումը ստերջացված շնիկների հետ. տեսանյութ

«Մեկ տարի առաջ քաղաքապետ Մարությանը հռչակեց թափառող կենդանիների հետ համակեցության հիմնական բանաձևը՝ թափառող կենդանիները չպետք է ոչնչացվեն, միևնույն ժամանակ նրանք չպետք է վտանգավոր լինեն մարդկանց համար։ Այսօր արդեն, Թափառող կենդանիների վնասազերծում ՀՈԱԿ-ի հաշվին 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա, ըստ որոշ հաշվարկների՝ քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70%-ը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին ամիսներ առաջ միացավ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին:

Պաշտպանել կենդանիներին օրենքով. խեղված շան սկանդալային լուսանկարը վերջին կաթիլը եղավ

Կնքված հուշագրի համաձայն՝ Այգու մասնագետները պետք է օգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում: