ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Իտալիայի Բրինդիզի քաղաքում այսօր մոտ 54 հազար մարդ է տարհանվել, քանի որ տեղի կինոթատրոնի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած բրիտանական ավիառումբ, գրում է DW-ն։
Հաղորդագրության համաձայն` 1 մետր երկարությամբ և մոտ 200 կգ քաշով ռումբը վնասազերծելուն մասնակցել են ավելի քան հազար իրավապահ, 15 զինվորական և 250 կամավոր։
Բրինդիզիում բնակվում է մոտ 87 հազար մարդ։ Բոլոր բնակիչներին մեկուկես կիլոմետր շառավղով տարհանել են, մեկուկես կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենքերի գազամատակարարումը դադարեցվել է։
Մասամբ սահմանափակվել են երկաթուղային փոխադրումները և օդային հաղորդակցությունը։ 217 բանտարկյալ ժամանակավորապես տեղափոխվել են այլ ուղղիչ հաստատություններ։
«Մենք հանցագործություն ենք արել». Էրդողանը կդառնա՞ երկրորդ Բրանդտ
Պարբերականը հաղորդում է, որ ավիառումբի վնասազերծումը դարձել է Իտալիայում նմանատիպ ամենամասշտաբային գործողությունը։ Արդյունքում ականը հաջողությամբ վնասազերծվել է, այն կտեղափոխեն հանք և երկուշաբթի կպայթեցնեն։