Կեսգիշերին թմրանյութերի փաթեթ են նետել «Սևան» ՔԿՀ–ի տարածք

ՔԿՀ դիտաշտարակի ծառայողը նկատել է, որ կատարվածն ու ահազանգել։ Դեպքի վայր մեկնած խումբը 34 գրամանոց թմրանյութի փաթեթ է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. «Սևան» ՔԿՀ–ի տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենի մեջ փաթաթված թմրանյութ, որը քրեակատարողական հիմնարկի տարածք են նետել պարսպի հակառակ կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր` ժամը 00։40-ի սահմաններում։

«Դիտաշտարակի ծառայողի ահազանգով մեկնած խմբի ծառայողները հայտնաբերել են փաթեթ, որի ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված 7 փաթեթներում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 34․8 գրամ ընդհանուր քաշով։

Ոստիկանները 29-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել և բերման ենթարկել. տեսանյութ

Կեսգիշերին թմրանյութերի փաթեթ են նետել «Սևան» ՔԿՀ–ի տարածք

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Իրանցին փորձել է մեծ քանակությամբ թմրանյութ բերել ՀՀ. նա նախկինում նման փորձ էլի է արել