Երևանի հյուրանոցներից մեկում ԱՄՆ քաղաքացի է մահացել

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը հյուրանոցում մենակ չի եղել։ Նրա հետ գտնվող աղջիկը զանգահարել է շտապօգնության ծառայություն, սակայն բժիշկներն արձանագրել են, որ մինչ իրենց տեղ հասնելը տղամարդը մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 14 դեկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր շտապօգնության խումբը կանչով մեկնել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայուրանոցներից մեկը, որպեսզի օգնություն ցուցաբերի մոտ 55-ամյա մի տղամարդու։

Սևանի հիվանդանոցի աշխատակցի դին հայտնաբերել են սեփական մեքենայում

Ըստ շրջանառվող լուրերի՝ հյուրանոցում իջևանած զբոսաշրջիկը նախքան շտապօգնության ժամանումն արդեն մահացած է եղել։

Ողբերգական ավտովթար Արմավիրում. երիտասարդը տեղում մահացել է, կան վիրավորներ

Լուրեր են շրջանառվում նաև, որ տղամարդու հետ հյուրանոցում մի աղջիկ է գտնվել, որը տեսել է, թե ինչպես է տղամարդու ինքնագացողությունը վատանում, փորձել է ինչ-որ կերպ օգնել, սակայն ապարդյուն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած տղամարդը ԱՄՆ քաղաքացի էր։ Նրա մահվան հստակ պատճառները հայտնի կդառնան համապատասխան փորձաքննություններից հետո։