ՀՀ քաղաքացիները սիրում են պահպանել հայկական ավանդույթները, որոնցից մեկն էլ Նոր տարին տանը ընտանիքի հետ դիմավորելն է, բայց Sputnik Արմենիայի անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ շատերը պատրաստ են Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում։
Հարցին, թե որքան են ծախսելու տոնական սեղանի համար, հստակ պատասխան չհնչեց, սակայն շատերն ասացին, որ արդեն սկսել են գնումները։
Հարցման մասնակիցներից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ ուտեստներ են դնելու Նոր տարվա սեղանին։
«Մեր հայկական ճաշատեսակները, աղցաններ, մրգեր, ինչպես միշտ խոզի «բուդը»»,– պատասխանեց հարցման մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Facebook–ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր Ամանորը դիմավորել հրապարակում, իսկ դրանից հետո նրա կինը` Աննա Հակոբյանը, կոչ էր արել ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից։