ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` դեկտեմբերի 14-17-ը, Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Սակայն այսօր` դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր տեղումներ կգրանցվեն նաև Երևանում. ցերեկային ժամերին ձնախառն անձրև կտեղա։
Առավոտյան ժամերին հատկապես քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Կհաջողվի՞ Գարիկ Պապոյանին հաղթել Jingle Bells–ին. նա փորձում է հուսախաբ չանել Փաշինյանին
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 3-5, իսկ գիշերային ժամերին` 2-4 աստիճան տաքության սահմանում։
Որքան փող ներդնեն, այդքան էլ ջուր կգա. ինչու են մարզերում ջրանջատումներն ավելի երկար տևում