Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները

Ինչ կփոխվի 2020թ.–ին դպրոցներում, ու Հայաստանի որ մարզում կփորձարկվեն նոր դասագրքերը։ Հանրակրթության ոլորտում բարեփոխումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղացի ու արտասահմանցի մասնագետների հետ արդեն աշխատում է դպրոցների համար նոր դասագրքերի մշակման վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։

Գնահատականը դամոկլյան սուր է աշակերտի գլխին. նախարարությունը վերանայում է գնահատման կարգը

Գործ կա, աշխատո՞ղ չկա. 4000 աշխատատեղ թափուր է մնում

«Մեր փորձագետներն աշխատում են նաև կրթության նյարդագիտության ներկայացուցիչների հետ, ովքեր ասում են, օրինակ, թե առաջին կամ երկրորդ դասարանի երեխան գիրքը թերթելիս առաջինն ինչին է ուշադրություն դարձնում, և ինչ մասերի պետք է մենք նյութը բաժանենք գրքի էջի վրա, որպեսզի երեխան այն ճիշտ ընկալի։ Կամ էլ` ինչ բառապաշարով պետք է գրվի դասը երեխային ավելի հասկանալի լինելու համար»,–ասաց նա։

Գիշերօթիկների փակվելուց հետո 194 երեխա ընտանիք է վերադարձել. քանի՞սը նման շանս չունի

Նոր դասագրքերն առաջինը կստանան Տավուշի մարզի աշակերտները` 2020թ.–ի սեպտեմբերին, քանի որ նախարարությունը որոշել է պիլոտալին նոր ծրագիրն այս մարզում իրականացնել։

«Այս ծրագրի շրջանակներում մշակվում են դասավանդման և ուսումնառության նյութեր։ Դրանց մի մասը կլրամշակվի փորձարկման ընթացքում, մի մասը` փորձարկումից հետո։ Դասագրքերն անպայման փոխվելու են։ Առնվազն 25 տոկոսով բովանդակության փոփոխություն կլինի»,– ասաց Անափիոսյանը։

Ինչ վերաբերում է առարկաների ցանկի վերանայմանը, դա, ինչպես նաև «Եկեղեցու պատմություն» առարկայից հրաժարվելու հարցը, դեռ վերջնականապես որոշված չէ։ Առարկաների ցանկը ևս դեռ քննարկվում է։