Աղջնակը պարում է առանց ռիթմի, բայց կարևորը` ինքնամոռաց. զվարճալի տեսանյութ

Համացանցում ակտիվորեն տարածվում է փոքրիկ աղջնակի մասնակցությամբ մի գեղեցիկ տեսանյութ։ Աղջնակն ուղղակի ապշեցնում է իր «վարդագույն կարապի պարով»։
Sputnik

Համացանցի օգտատերերը հիացած են աղջնակի անմիջականությամբ ու ինքնամոռաց պարով։ Նա ոգևորված ծիծաղելի շարժումներ է անում ձեռքերով ու կոնքերով, պտտվում ու կքանստում։ Աղջնակն այդ ամենն անում է երաժշտությունից դուրս, այդպես էլ չընկնելով ռիթմի մեջ, բայց երեխայի պարելու ցանկությունն այնքան մեծ է ու ակնառու, որ անհնար է առանց ժպիտի նայել նրան։

Տեսարանն աներևակայելիորեն զվարճալի է։ Համացանցի ակտիվիստները միաբերան նշում են, որ երեխաների ինքնավստահության գաղտնիքը նրանց ինքնատիպության ու բարդույթներից ազատ լինելու մեջ է։

Օգտատերերն ակտիվորեն «հավանում» և մեկնաբանում են տեսանյութը, այն տեղադրում իրենց էջերում։

Sputnik Արմենիա կայքում դիտեք նաև մի շարք այլ զվարճալի տեսանյութեր, որոնց հերոսները նույնպես երեխաներ են.

Փոքրիկը պաղպաղակ ուտելու սեփական տարբերակն է գտել. զվարճալի տեսանյութ

«Ասա` ես սիրում եմ հայրիկին». զվարճալի տեսանյութ՝ ուրախ փոքրիկի մասնակցությամբ

Թմբլիկ տղայի պարն ավելի քան 3.5 միլիոն դիտում ունի. զվարճալի տեսանյութ

Աղջնակն օղակ պտտել է սովորում. զվարճալի տեսանյութ

Սոված երեխան ու կրծկալը. ի՞նչ է անում փոքրիկը ներքնազգեստի խանութում. զվարճալի տեսանյութ

Աղջիկը կրկես է գնացել ու զղջացել դրա համար․ զվարճալի տեսանյութ

Փոքրիկն օղակ պտտել է սովորում. զվարճալի տեսանյութ