Ծաղիկներ և հյուրասիրություն. գործարկվել է Երևան–Անապա ուղիղ չվերթը

Անապա–Երևան–Անապա չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունն ավիահաղորդակցություն կիրականացնի Անապայի և Երևանի միջև, հաղորդում է ռուսական հանգստավայրի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հայաստանից հնարավոր կլինի Հռոմ, Միլան, Բեռլին կամ Մյունխեն հասնել միջինը 35 եվրոյով

«Անապայի միջազգային օդանավակայանը հանդիսավոր կերպով դիմավորել է Armenia Airways ավիաընկերության առաջին չվերթը Երևանից։ Այդ առիթով Անապայի օդանավակայանում տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ. առաջին չվերթի ուղևորներին նվիրել են ծաղիկներ, բացի դրանից, օդանավակայանում նրանց սպասել է տոնական ֆուրշետ», – ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Անապա–Երևան–Անապա չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Ավիահաղորդակցությունը կիրականացնի ВАЕ 146-300 օդանավը։

Գինի, կոնյակ, մրգեր, կամ «Armenia» ավիաընկերությունը գտել է ռուսաստանցիների «թույլ տեղը»