Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ

Արմեն Սարգսյանը զորակցություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և միաբանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը

Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և միաբանությանը, լիբանանահայ համայնքին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց:

Բակո Սահակյանը հանդիպել է Արամ Առաջինի հետ

Հոկտեմբերի 17-ին Լիբանանում հակակառավարական ցույցեր էին սկսվել: Թեև հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական էր տվել, միևնույնն է` երկրում հուզումները չէին դադարել: Երկրի տնտեսական ու ֆինանսական վիճակը շարունակում է մնալ ճգնաժամային վիճակում: Երկրի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տուժում է ֆինանսական շրջափակման և պատժամիջոցների պատճառով: