«Ինչ անհեթեթ է». Թրամփը ծաղրել է Գրետա Թունբերգին և նրան խորհուրդ տվել «հանգստանալ»

Ամերիկյան Time ամսագիրը Թունբերգին ճանաչել է տարվա մարդ։ Այդ կոչմանն առաջադրված էին նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսը, Մարկ Ցուկերբերգը, Դոնալդ Թրամփը և ուրիշներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել շվեդացի 16–ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգին կառավարել ցասումը և կինո գնալ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր գրել է Twitter–ում։

«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով

Քիմ Քարդաշյանն ուզում է հանդիպել Գրետա Թունբերգի հետ

«Ինչ անհեթեթ է։ Գրետան պետք է աշխատի իր ցասումը զսպելու խնդրի վրա, իսկ հետո ընկերոջ հետ հին, բարի ֆիլմ դիտելու գնա։ Հանգստացիր, Գրետա, հանգստացիր»,–նշել է Թրամփը։

Փաշինյան և «շքերթաքաղաքականություն». մայիսի 9-ին Մոսկվա կմեկնե՞ն Թրամփը, Էրդողանը և Ալիևը

Դեկտեմբերի 11–ին ամերիկյան Time ամսագիրը Թունբերգին ճանաչել է տարվա մարդ։ Այդ կոչմանն առաջադրված էին նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Մարկ Ցուկերբերգը, Դոնալդ Թրամփը և ուրիշներ։

Նախընտրական թրենդ Անգլիայում. մարդիկ «քվեարկող» կատուների լուսանկարներ են հրապարակում

Քաղաքական գործիչը գրառմանը կցել է դեռահասի ելույթի տեսագրությունը, որում նա հայտարարել էր կլիմայի փոփոխությունների պատճառով մարդկանց մահվան և էկոհամակարգերի կործանման մասին` քաղաքական գործիչներին մեղադրելով, որ նրանք մտածում են միայն փողերի և տնտեսական աճի մասին։ Այդ ելույթը հայտնի է դարձրել ակտիվիստին։