«Վիրավորանք ու զրպարտանք». Եվգենի Պետրոսյանն արձագանքել է ԶԼՄ-ների հրապարակումներին

Հայտնի հումորիստը հաստատել է իր և 30-ամյա օգնականի ամուսնության մասին տեղեկությունը, սակայն բավական կոշտ է արձագանքել ԶԼՄ-ների հրապարակումներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի երգիծաբան, 74-ամյա Եվգենի Պետրոսյանն արձագանքել է ԶԼՄ-ների` իր ու իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի ամուսնության մասին հրապարակումներին:

«Հոգիս լցվել է ոչ երկրային զգացողություններով». Եվգենի Պետրոսյանն այցելել է Խոր Վիրապ

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ սիրուհու հետ։ Սա դերասանի 5-րդ ամուսնությունն է։ Սակայն Պետրոսյանն ու Բրուխունովան ոչ մի կերպ չէին մեկնաբանում այդ տեղեկությունը։

«Մինչ ԶԼՄ-ները ծաղրում և մինչև վերջ մերկացնում էին իմ անձնական կյանքը, ինչը, իմ կարծիքով, խայտառակություն է, սխալ վարքագիծ, վիրավորանք ու զրպարտություն, ես մասնակցում էի իսկական թատերական տոնի», - գրել է արտիստը Instagram-ի իր էջում և փաստաբան Սերգեյ Ժորինի հետ լուսանկար է հրապարակել, որն արվել է Օլեգ Տաբակովի անվան Մոսկվայի թատրոնի դահլիճում:

Նրանք ներկա են եղել ռեժիսոր Սերգեյ Ղազարովի բեմադրած «Ռևիզոր» ներկայացմանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 16-ին դատարանը պաշտոնապես ամուսնալուծեց հայտնի ռուս արտիստներ Եվգենի Պետրոսյանին և Ելենա Ստեպանենկոյին: Սակայն ամեն ինչ դեռ ավարտված չէ, քանի որ նրանք շարունակում են դատարանի միջոցով կիսել ունեցվածքը։ 

Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին

ԶԼՄ-ները գրում էին, որ ամուսինները բաժանվել են Պետրոսյանի և նրա օգնականի սիրավեպի պատճառով։  Ինքը` Բրուխունովան, պնդում էր, որ Պետրոսյանի և Ստեպանենկոյի հարաբերությունները խզվել են շատ ավելի առաջ, քան ինքը հայտնվել է արտիստի կյանքում։  Պետրոսյանն ու Ստեպանենկոն միասին ապրել են 32 տարի։