Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Որոշումն ընդունվել է Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստում, որն ընթացել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության Facebook-յան էջում։

«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

«Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստում միաձայն որոշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը»,-  նշված է հաղորդագրության մեջ:

Արարատյան երկրի խորհրդանիշները, կամ ինչպես ճանաչել Հայաստանը

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել են նաև հայկական դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշն ու քոչարին։

CNN–ը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում