Բազ Լուրմանը կէկրանավորի «Վարպետը և Մարգարիտան». օսկարակիր ռեժիսորը 20 տարի սպասել է դրան

Նախագիծը կիրականացնի Baz & Co ընկերությունը, որի սեփականատերերն են Լուրմանն ու միլիարդատեր Լեոնարդո Բլավատնիկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. «Մեծն Գեթսբին» և «Մուլեն Ռուժ» ֆիլմերի ստեղծող, հոլիվուդյան ռեժիսոր Բազ Լուրմանը կէկրանավորի Միխայիլ Բուլգակովի հայտնի «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործություն։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։

Գիտնականներ. Բուլգակովը «Վարպետն ու Մարգարիտան» գրել է թմրանյութերի ազդեցության տակ

Նա էկրանավորման համար պրոդյուսերներ Սվետլանա Միգունովա–Դալիի և Գրեյս Լոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել և այժմ կարող է սկսել իր երազանքը կյանքի կոչել։ Նախագիծը կիրականացնի Baz & Co ընկերությունը, որի սեփականատերերն են Լուրմանն ու միլիարդատեր Լեոնարդո Բլավատնիկը։

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

«20 տարի ես հիանում էի այդ ստեղծագործությամբ և փնտրում էի էկրանավորման իրավունք ունեցողներին։ Շատ ուրախ եմ, որ վերջապես, կարող եմ յուրովի ներկայացնել այդ նորարարական աշխատանքը», – նշել է ռեժիսորը։

Ո՞րն է Քվենտին Տարանտինոյի այս տարվա սիրելի ֆիլմը

Նշենք, որ Միխայիլ Բուլգակովի վեպը բազմիցս էկրանավորվել է։ Մասնավորապես, 1994 թվականին նկարահանվել է Յուրի Կարայի ֆիլմը, իսկ 2005 թվականին Վլադիմիր Բորտկոյի սերիալը։ 1980-ականների վերջին ֆիլմը ծրագրում էր նկարահանել Warner Bros–ը, իսկ ռեժիսորը պետք է դառնար Ռոման Պոլանսկին, սակայն նախագիծը չիրականացվեց։