Մարտունու հիվանդանոցի բաժնի վարիչներից մեկը 2 տարի շարունակ կաշառք է վերցրել հիվանդներից

Մարտունու հիվանդանոցի բաժնի վարիչներից մեկի` կաշառք վերցնելու գործով հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Այս մասին հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը։

Սուրենյանց. «Կոռուպցիան արմատախիլ անելու համար ինստիտուցիոնալ հիմքեր դեռ չեն ստեղծվել»

«Պարզվել է, որ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչը, իր լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, որպես հավելյալ վարձատրություն մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք»,–նշված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, բժիշկն անտեսել է առողջական խնդիրներով 2017-2019 թթ. բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու իրավունքը, սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելը։ Նա անտեսել է նաև բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները։ 

Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը կալանավորվեցին

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Գյումրու ՌՈ նախկին պետը կալանավորվել է. նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ