Հայաստանյան առավոտները մառախլապատ կլինեն. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, սպասվում է առանց տեղումների և տաք եղանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

«Ամենասպասված ու մեծ նվերն ինձ ու ընտանիքիս». Դիանա Շատվերյանը լուսանկար է հրապարակել

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին, հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

«Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում». Մարությանի խոսնակը մեկնաբանել է ամանորյա ծախսերը

Մայրաքաղաքում դեկտեմբերի 11–ի ցերեկային ժամերին կլինի 6–8 աստիճան տաքություն, իսկ գիշերը կնվազի մինչև -1 աստիճան։