Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորն ասել է, թե ինչ վտանգներ ունի Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամկետ թոշակի անցնելու մասին օրենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի իշխանությունն ուզում է իրեն ենթարկեցնել վերջին անկախ ատյանը` Սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` մեկնաբանելով ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու մասին օրենքի ընդունումը։

Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները կարող են թոշակի գնալ ու վայելել բյուջեի միլիոնները

Այսօր ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու մասին օրինագիծը։ «Կողմ» են քվեարկել 82, «դեմ»` 34 պատգամավորներ։

Պետրոսյանի խոսքով` ներկայիս իշխանությունը քննադատում էր նախորդներին երկրի բոլոր ատյաններն իրենց ենթարկեցնելու փորձի համար։ Սակայն ներկայումս նույն բանն է անում։

«Միակ անառիկ ատյանը, «կղզյակը», որ մնացել է, Սահմանադրական դատարանն է։ Եթե դա էլ իրենցով անեն, ուրեմն այս երկրում չկա այնպիսի մարմին, որը իշխանության հլու–հնազանդ ծառան չլինի», – ասաց Պետրոսյանը։

Մելոյան. «ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես ճգնաժամ»

Նրա խոսքով` «Բարգավաճ Հայաստանն» ուզում է, որ Սահմանադրական դատարանը լինի այն իրավական, ինստիտուցիոնալ զսպաշապիկը, որը կմեղմի, կկանխի իշխանության ոչ լեգիտիմ հավակնությունները։

Ըստ պատգամավորի` ԲՀԿ–ի համար կարևոր չէ Հրայր Թովմասյանի անձը, որի նշանակմանը իրենց խմբակցությունում  դեմ  են քվեարկել դեռ անցյալում։

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր

Նախագիծը լուրջ հասարակական ու քաղաքական իրարանցում է առաջացրել, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ օրենքը նպատակ ունի հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին, որը Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչն է։ ՍԴ նախագահի հեռացումը Սահմանադրական դատարանի լիազորություններից է, սակայն ներկայիս կազմը չաջակցեց իրենց ղեկավարի դեմ իշխանության նախաձեռնած իմպիչմենտին։