Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում ՌԴ դեսպանը Մեծամորի ատոմակայան են այցելել. տեսանյութ

ԱԷԿ–ի մեքենասրահում արդեն փոխարինել են երկու գեներատորները, որոնք արտադրել է ռուսական գործարաններից մեկը։
Sputnik

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այդօր այցել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։

Հայկական ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը. նախարար

ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հյուրերին պատմել է, թե ինչպես են այստեղ կատարվում հիմնանորոգման աշխատանքները։

Արդիականացվել են ղեկավարման ու պաշտպանության համակարգի էլեկտրասարքավորումները և կատարվել է ռեակտորի իրանի գործիքային հետազոտություն՝ համաձայն ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ՄԱԿԿ) ներկայացրած պահանջների: Բոլոր աշխատանքները կատարվել են ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարձրացման և էլեկտրաէներգիայի արտադրության (10-12%) արդյունավետության բարձրացման նպատակով՝ առանց միջուկային վառելիքի լրացուցիչ ծախսի:

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը 10 տարով՝ մինչև 2026 թվականը։ Միջկառավարական համաձայնագրով նախատեսվում է հայկական կողմին տրամադրել 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, որոնք ուղղվելու են կայանի անվտանգության և շահագործման արդյունավետության բարձրացման աշխատանքներին։

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը