Կրակոցներ չեխական հիվանդանոցում. կան զոհեր և վիրավորներ

Չեխական ոստիկանությունը սոցիալական ցանցերում տարածել է ենթադրյալ հանցագործի լուսանկարը` քաղաքացիներին կոչ անելով հայտնել, եթե ինչ–որ տեղեկություն ունեն չարագործի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Տղամարդը Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 10–ին, Twitter–ում հաղորդել է Չեխիայի ոստիկանությունը։

Հրաձգություն Լոնդոնում. ոստիկանությունը փակել է կամուրջը

Ըստ նախնական տվյալների` մահացել է չորս մարդ, ևս երկուսը ծանր վիրավոր են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, բժիշկներ։ Հիվանդները և բուժանձնակազմը տարհանվել են շենքից։

Իրավապահ մարմինները որոնում են կարմիր բաճկոնով, 180 սմ հասակով տղամարդու։

​Ոստիկանությունը Twitter–ում հրապարակել է կասկածյալի լուսանկարը։

Դեպքի վայր է ժամանել երկրի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը։