Հայաստանյան ձմեռը որոշել է «լուրջ քայլերի չդիմել». եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առաջիկա օրերին հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանը կպահպանվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան (3-8 մ/վ): Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում բարձրացել է 4-5 աստիճանով: Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առաջիկա օրերին այդ ջերմաստիճանը կպահպանվի։

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +6-ից +8, երեկոյան +2-ից +4, իսկ գիշերային ժամերին` -1-ից +1 աստիճան։

Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է, բայց 700 000 մարդ դեռ աղքատ է

Ամենացածր ջերմաստիճանն այս գիշեր կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում` 8-13 աստիճան ցուրտ։ Տավուշում, Սյունիքի և Արցախի նախալեռներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +10-ի։