Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Ջհանգիրյանը պահանջում է վերականգնել իր պաշտոնն ու կոչումը։ Դատական առաջին նիստի օրն արդեն նշանակված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:

«20 տարի անց էլ լռե՞նք. Ջհանգիրյանն ու Տեր- Պետրոսյանը պետք է խոսեն». Միքայելյան

ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները

Այս մասին Sputnik Արմենիան տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքից։

Հայցադիմումից պարզ է դառնում, որ Ջհանգիրյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է առ ոչինչ ճանաչել Քոչարյանի` 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։

Ջհանգիրյանի հայցը գտվում է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի վարույթում։

Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ վարչական դատարանը որոշել է նախնական դատական նիստ հրավիրել։

Նախնական նիստը նշանակվել է 2020թ.-ի մարտի 20-ին, ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում։

Հիշեցնենք` այս հրամանագրերով Գագիկ Ջհանգիրյանը զրկվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկվել  արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Գագիկ Ջհանգիրյանը դատարանից հետ է վերցրել դիմումը. «Ժողովուրդ»

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին դիմել էր այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես հիմնավորում Հովսեփյանը նշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:

Բանն այն է, որ Ջհանգիրյանն այդ օրերին հրապարակավ հայտարարել էր ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին։