Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

84 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Դա տեղի է ունեցել Մյունխեն քաղաքի կլինիկաներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Գերմանիայում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Ինչպես հաղորդում է ՌԵՆ ՏՎ–ն, նա մահացել է Մյունխենի բուժհաստատությունում սրտի վիրահատության ժամանակ։

«Նույնիսկ Պուտինին ոչինչ չասաց». պատմաբանը նոր փաստեր է «գաղտնազերծել» Վարդանյանների մասին

Յուրի Լուժկովը ծնվել է 1936թ–ի սեպտեմբերի 21–ին Մոսկվայում։ Նա եղել է ՌԴ մայրաքաղաքի երկրորդ քաղաքապետը 1992թ–ի հունիսի 6–ից և պաշտոնավարել 18 տարի։ Նրան աշխատանքից ազատել են 2010թ–ի աշնանը` «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վստահությունը կորցնելու պատճառով»։

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից