Ինչ գումարներով են 2012-16թթ. անցկացվել Երևանի քաղաքապետարանի խնջույքները. ոստիկանություն

Ոստիկանությունը փաստական տվյալներ է ձեռք բերել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենը 2012-2016 թթ. հիմնադրամի միջոցներով ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ համայնքի վարչակազմի մասնակցությամբ տարբեր ռեստորանային համալիրներում կազմակերպված խնջույքները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ գործով ոստիկանություն է ներկայացել մի գյումրեցի

«Հիմնադրամի տնօրենը  2012-ից 2016 թվականների ընթացքում հիմնադրամի միջոցներով ֆինանսավորել է ռեստորանային համալիրներում կազմակերպված խնջույքները` հիմնադրամին պատճառելով 8 970 000 դրամի վնաս»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը ստուգում է Սուրեն Աղաջանյանի մասին աղմկահարույց հրապարակումները

Նշվում է նաև, որ հիմնադրամի տնօրենը 2016–ին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է ավելի քան 1 միլիոն 960 հազար դրամ։

Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնադրամի տնօրենը վերականգնել է հիմնադրամին պատճառված 10 միլիոն 930 հազար դրամից ավելի վնասը։