ՌԱԴԻՈ

Էստուկյան. «Պոլսո հայ համայնքի մի զանգվածը բոյկոտեց պատրիարքի ընտրությունները»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլին:
Sputnik

Պոլսո հայ համայնքը, բացառությամբ մի զանգվածի, Հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլից այնքան էլ դժգոհ չէր: Դժգոհները բոյկոտեցին ընտրություններն ու չմասնակցեցին այդ գործընթացին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

Էստուկյան. «Պոլսո հասարակությունը կանգնած է պարտադրված ընտրության առաջ»

Նրա դիտարկմամբ` իշխանությունը ընտրության արդյունքները օրինական կհամարի, քանի որ չկա որևէ սահմանված կանոն, ըստ որի՝ պետք է նվազագույն շեմ ապահովել: 13 հազար քվեարկողները կազմում են ընտրողների հազիվ մեկ քառորդը:

«Ե՛վ արքեպիսկոպոս Աթեշյանը, և՛ եպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի իշխանությունների համար նախընտրելի անձինք են, երբեք նրանց հետ խնդիրներ չեն ունեցել և միշտ հանդես են եկել ականջահաճո ելույթներով»,- ասաց Էստուկյանը: 

Թեև նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել, սակայն խմբագրապետի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, Պոլսո 85-րդ պատրիարք կդառնա Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և նոյեմբերի 11-ին այդ մասին պաշտոնապես կհայտարարվի: 

Խմբագրապետը ևս մեկ անգամ մատնանշեց, որ այս ընտրություններում գլխավոր խախտումն այն էր, որ սահմանափակում դրվեց արտասահմանյան թեկնածուների առաջ, տեղի ունեցան անկարգություններ, բարեբախտաբար, դրանք վատ հետևանքներ չունեցան: 

Ինչու է պատրիարքարանն աջակցել Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Աթեշյանի մեկնաբանությունը

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին անցկացված Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության առաջին փուլի արդյունքներով` ձայների առավելությամբ առաջատարը պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է:

Ընտրություններին առաջադրվել էր երկու թեկնածու` Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Էստուկյան. «Բեկչյանի դիրքորոշումը ճիշտ է, սա ամոթալի ընթացք է»

1863 թվականի Ազգային սահմանադրության համաձայն` Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացվում է երկաստիճան սկզբունքով: Հոգևոր և աշխարհիկ պատվիրակները միասին են ընտրում պատրիարքին: Ամեն թեկնածու ունի համապատասխանաբար 102 պատվիրակ։ Դեկտեմբերի 11-ին արդեն ընտրված աշխարհիկ և հոգևոր պատվիրակները միասին կընտրեն Պոլսո Հայոց նոր պատրիարքին:

Թուրքիայում սկսվել է Պոլսո հայոց պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունը

Հիշեցնենք` Ստամբուլում 2019թ. մարտի 8-ին 62 տարեկանում մահացավ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից։

Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով 2008-ից գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքն անգիտակից վիճակում էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր գալիս նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863թ. Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։