Հարցվածների մի մասը կողմ է նոր ժամային գրաֆիկի անցնելու պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկին, մյուս մասը` ոչ։ Վերջիններս մտածում են, որ դա վատ կանդրադառնա մարդկանց վրա։
«Ինչ խոսք, մարդկանց հոգեբանության վրա ազդում են այդ փոփոխությունները, ուստի ոնց կա, թող այդպես էլ մնա»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։
Թաղե՞լ, թե՞ վառել. պետությունը և եկեղեցին վիճում են, իսկ դիակիզարանի կառուցման որոշում չկա
Մեկ ուրիշն էլ ասաց, որ դեմ չէ նոր ժամային գրաֆիկի անցնելուն, չէ՞ որ ուրիշ երկրներում նույնպես այն փոխվում է։
«Ցանկալի է, որ ժամային փոփոխություն լինի, ճիշտն ասած, ինձ համար անհարմարություն է, որ ուրիշ երկրներում փոխվում է, իսկ մեզ մոտ ոչ»,- ասաց քաղաքացին։
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում։ Այն ընդունելու դեպքում մարտ և հոկտեմբեր ամիսներին ժամային փոփոխություններ կկատարվեն` անցնելով ամառային և ձմեռային ժամանակի:
Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ