«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք». Գագիկ Սուրենյան

«Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրել է, որ մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավարևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ցուրտ օդային հոսանքները մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ներաթափանցեն Հայաստան: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Ձմեռը չի շտապում գալ. ի՞նչ եղանակ է սպասվում

«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք»,– գրել է նա։

Ըստ Սուրենյանի` մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավարևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում։

Ռոմանտիկ ու սիրառատ. հայ երիտասարդի արարքը զարմացրել է Մարսելի բնակիչներին. տեսանյութ