Հալեպի արևմտյան մասը գնդակոծվել է. տուժել են խաղաղ բնակիչներ

Կառավարական զորքերը պատասխան հարված են հասցրել այն վայրին, որտեղից իրականացվել է գնդակոծությունը։ Ահաբեկչական խմբավորումները կորուստներ են կրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Զինյալները գնդակոծել են Սիրիայի Հալեպ նահանգի արևմտյան մասը, ինչի հետևանքով զոհվել և տուժել են խաղաղ բնակիչներ։  Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Նշվում է, որ ահաբեկիչները գնդակոծության են ենթարկել Մինյան բնակավայրը. երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են:  Տուժածներին տեղափոխել են համալսարանական հիվանդանոց։

«Այժմ ավելի հանգիստ է». ինչպես են հայ սակրավորները օգնում Հալեպի բնակիչներին

Կառավարական զորքերը պատասխան հարված են հասցրել գնդակոծություն իրականացրած վայրերին։  Աղբյուրի համաձայն՝ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել։

Հալեպի նահանգի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված են խմբավորումներ, որոնք ենթարկվում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ։

Հիշեցնենք, որ ահաբեկիչները պարբերաբար գնդակոծում են Հալեպը և նրա շրջակայքը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Օրինակ` դեկտեմբերի 4-ին գրոհայինները գնդակոծել են Հալեպի նահանգի Թել- Ռիֆադ քաղաքում գտնվող մարզական ակումբը։  Զոհվել է 10 մարդ, այդ թվում ՝ 8 երեխա։  Եվս 13 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Բալասանյան. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ»