Ձմեռը չի շտապում գալ. ի՞նչ եղանակ է սպասվում

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանցիների արկածները տրանսպորտում` խոնարհված, կքանստած, իրար վրա հենված. տեսանյութ

Դեկտեմբերի 9-ին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում, Վայոց Ձորում և Արմավիրում։  Վերջին 2 մարզում թե՛ գիշեր, թե՛ ցերեկը բացասական ջերմաստիճան չի դիտվի, իսկ Սյունիքում գիշերային ժամերին կգրանցվի 4–ից 8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը ջերմաստիճանը կհասնի +4–ից +8–ի։ Ամենացուրտ ջերմաստիճանը կդիտվի Շիրակում, Կոտայքում և Գեղարքունիքում. այս մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը կհասնի -12–ի։

Կրկնակի ապահովագրում չի լինելու. ինչ խնդիր կլուծի առողջապահական պարտադիր ապահովագրությունը

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում գիշերային ժամերին կունենաք +1, +3 աստիճան, իսկ ցերեկը կգրանցվի 6-8 աստիճան տաքություն։