Վթար Երևանի կենտրոնում. BMW-ն գլխիվայր շրջվել է

Նախնական տեղեկություններով` վարորդները չեն տուժել, սակայն մոտակա BMW-ի ուղևորուհին հիվանդանոց է տեղափոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում իրար են բախվել «BMW» և «Գազել» մակնիշի մեքենաները։

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ուժգին բախման հետևանքով մարդատարը շրջվել է։

Նախնական տեղեկություններով`  վարորդները չեն տուժել, սակայն մոտակա հիվանդանոց է տեղափոխվել BMW-ի ուղևորուհին։

Այս պահին վթարի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության ծառայողներ և հրշեջ- փրկարարներ: Վարորդների և տուժած անձի ինքնությունը պարզվում է։

Երևանում որդին մոր վրա բենզին է լցրել և սպառնացել է այրել