ԵՐԵՎԱն, 9 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում տեղակայված գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 20։00-ին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը և բոլորին հրավիրում մասնակցելու Ամանորյա տոների պաշտոնական մեկնարկի միջոցառումներին։
«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը
Գլխավոր տոնածառի լույսերի բացման արարողությունը կուղեկցվի տոնական ներկայացում-մյուզիքլով։ Նույն օրը նախատեսված է նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացման արարողությունը, որն այս տարի կգործի Երևանի 2750-ամյակի պուրակում։
«Ոնց որ թե 700 հազար դոլարը «պերեբոռ» է. Նաիրա Զոհրաբյանը` Նոր տարվա ծախսերի մասին