Հանդիպում նախագահականում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Սարգսյանը. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք». Նիկոլ Փաշինյան

Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ նմանօրինակ աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում։

«Վերջին ամիսներին, կարծում եմ՝ և՛ Դուք, և՛ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետև, կարծում եմ, ընդհանրապես կարևոր և հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը»,- նշել է վարչապետը։

Փաշինյանն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին և ընդգծել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից է։

Փաշինյանը չի ներելու ո՛չ թիմի անդամներին, ո՛չ մերձավորներին

Փաշինյանն արձանագրել է`չնայած 2019-ին հրաժեշտ ենք տալիս դրական տնտեսական ցուցանիշներով, սակայն, ինչ խոսք, դեռևս շատ բացթողումներ կան։

«Կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաև մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե, անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են Ծիծեռնակաբերդ

Վարչապետն ընդգծել է ՀՀ նախագահի, կառավարության և ԱԺ արդյունավետ համագործակցության կարևորությունը և
ևս մեկ անգամ նշել` ապագայում ևս ամեն ինչ անելու են, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա։

Նշենք, որ 2020թ.–ի բյուջեով նախատեսնում է 1.85 տրիլիոն դրամ եկամուտ, 1.85 տրիլիոն դրամ ծախսեր, 160.6 միլիարդ դրամ պակասուրդ, 4.9 տոկոս տնտեսական աճ։