Նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը հասարակակա՞ն է, թե՞ լոկ քաղաքական. Ղազարյան

Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է  Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և խնդրի հանգուցալուծման հեռանկարին, ինչպես նաև ներկայացրել այն գործընթացները, որոնք վերջին շրջանում կապված էին ՍԴ-ին առնչվող ճգնաժամին:
Sputnik

ՀՀ կառավարությունն առաջարկել է «Սահմանադրական դատարանի» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ։ Նախագծերը դեռ գտնվում են քննարկումների փուլում: Փաստաբան Արա Ղազարյանը դրական է համարում այն իրողությունը, որ ՍԴ-ին վերաբերող գործընթացն արդեն մտել է իրավական դաշտի շրջանակ: 

«Դատական համակարգը սիրում է կայունություն։ Զարգացումներն այստեղ չեն կարող լինել բեկումնային, քանի որ արդարադատության անիվն անընդհատ պտտվում է ու եթե թեկուզ մեկ օրով կանգնի` կոլապս կլինի: Իսկ այսօր կա՞ արդյոք ՍԴ-ից հրաժարվելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու հասարակական պահանջ, թե՞ դա լոկ քաղաքական պահանջ է»,- նշում է փաստաբանը: 

Խոսելով կառավարության և ՍԴ-ի առճակատման հնարավոր հանգուցալուծման մասին՝ Արա Ղազարյանը հուսով է, որ մենք կվերադառնանք էվոլյուցիայի, ոչ թե ռևոլյուցիայի դաշտ:

«Չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի դատավորից». Քոչարյանի որդին չի վստահում դատարանին

Ըստ նրա՝ հեղափոխությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում եվրոպական մոդելի մեջ: Միակ բանը, որն անհանգստացնում է Արա Ղազարյանին` այն է, որ կփորձեն սահմանադրական հանրաքվե անել և փոխել Սահմանադրությունը: 

ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը

Փաստաբանը չի ցանկանում, որ մենք զրկվենք ՍԴ-ից, դեմ է, որ Վճռաբեկ դատարանում մի հատ էլ սահմանադրական հարցերով պալատ լինի, հետևաբար, կարծում է, որ մեզ պետք է առանձին սահմանադրական արդարադատություն: