Մահացած 1,5 ամսական երեխան սրտի արատ է ունեցել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ իրենց մոտ մահացած նորածինը եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած 1,5 ամսական երեխայի առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելիություն և այլ խնդիրներ։ Այս մասին ասվում է ԲԿ–ի այսօր տարածած հայտարարության մեջ։

Ի՞նչ է արվել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում. Բաթոյանն ամփոփել է տարին. տեսանյութ

«Տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33 սմ։ Նա եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։

Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելիություն և այլ խնդիրներ»,- գրված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 7–ին, հայտնի դարձավ, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջիկ է մահացել։ Երեխան մահացել էր «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ։

Կրկնակի ապահովագրում չի լինելու. ինչ խնդիր կլուծի առողջապահական պարտադիր ապահովագրությունը