ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. Ավելի քան 15 հազար մարդ է արդեն գրանցվել Իրանի խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի փետրվարին։
«Ինչպես և մենք կանխատեսում էինք, գրանցվածների ընդհանուր թիվը 15 618 մարդ է»,– ասել է Իրանի ընտրությունների անցկացման շտաբի ղեկավարի տեղակալ Ջամալ Արեֆը։
Նրա խոսքով` այս պահին գրանցվածների 88 տոկոսը տղամարդիկ են, 12 տոկոսը` կանայք։
Նշենք, որ մասնակիցների գրանցումը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և շարունակվել մեկ շաբաթ։ Գրանցումն ավարտվել է դեկտեմբերի 7-ին։ Դրանից հետո Սահմանադրության պահպանման խորհուրդը կհաստատի թեկնածուներին` ուսումնասիրելով բոլոր գրանցվածներին։
«Իրականում». ԱՄՆ-ն Իրանի հետ վտանգավոր խաղ է վարում ու համարյա բացահայտ սադրանքի է գնում
Իրանի միապալատ խորհրդարանը կազմված է 290 պատգամավորական աթոռներից։ Ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ Հերթական ընտրությունները նախատեսված են անցկացնել 2020 թվականի փետրվարի 21-ին։