«Իմ փոքրիկը հաջողություններ է գրանցում». ըմբիշ Միհրան Հարությունյանը նկար է հրապարակել

Հայտնի մարզիկն իր հետևորդներին ցույց է տվել, թե ինչ տաղանդավոր դուստր ունի։ Հայր ու աղջիկ հիանալի  հարաբերություններ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը դստեր՝ Մոնիկայի հետ զվարճալի լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:

Լուսանկարներից մեկում երևում է, որ Մոնիկան թղթի վրա նկարել է  2020 թվականի խորհրդանիշը` «Սպիտակ մետաղյա առնետ»։

«Ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է». Միհրան Հարությունյանը խոսել է իր պարտությունից

«Իմ փոքրիկը հաջողություններ է գրանցում նկարչությունում»,-լուսանկարին կից գրել է Հարությունյանը։

Նկարում Միհրանի դուստրը ցույց է տալիս իր արած գծանկարը: Ըստ երևույթին, երեխան պատրաստվում է «Սպիտակ մետաղի առնետի» տարվան:

Մարզիկի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ գովասանքի խոսքեր են գրել փոքրիկ Մոնիկայի հասցեին։

«Փոքրիկիս հետ». Միհրան Հարությունյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

«Արքայադուստր», «տաղանդավոր աղջիկ», «հմայիչ փոքրիկ», «ամենագեղեցիկ նկարչուհին»,–գրել են մարզիկի  երկրպագուները:

Մարզիկը նաև զվարճալի սելֆի է հրապարակել դստեր հետ։ Չնայած մարզիկի դուստրը կորցրել է գլխարկը, բայց հայրիկը գտել է ելքը։

«Երբ կորցրեցինք գլխարկը, բայց կա շարֆը,-գրել է հոգատար հայրը:

Մի քանի օրվա ընթացքում այս գրառումը ստացել է ավելի քան 15 հազար հավանում:

«Էդիկ Հարությունյանը պարտվել չգիտի». Միհրան Հարությունյանը մարզվում է հոր հետ

Նշենք, որ  Միհրան Հարությունյանի դուստրը առաջին ամուսնությունից է: Չնայած դրան` Միհրանը շատ ժամանակ է անցկացնում նրա հետ։ Նրանք հիանալի հարաբերություններ ունեն: