Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը կալանավորվեցին

Փոխնախարարին, նրա վարորդին ու հայկական ֆուտբոլային ակումբի նախագահին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Կրթության, գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, և նրանց խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- հայտնեցին ԱԱԾ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Լոռեցյանի հետ բերման ենթարկվածը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանն է։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նշված անձանց բերման էր ենթարկել դեկտեմբերի 4–ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։